Կարևոր իրադարձություններ

Լապշինի մայրը խնդրել է Իլհամ Ալիևին ներում շնորհել իր որդուն

21 Հունվար, 2017 17:06
 Լապշինի մայրը խնդրել է Իլհամ Ալիևին ներում շնորհել իր որդուն

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովայի ներկայությամբ ստորագրել է նամակ՝ ուղղված Ադրբեջանի նախագահին։

Դիվանագետը նշել է նաև, որ Լապշինի մայրը, ով հանդիսանում է Իսրայելի քաղաքացի է և բնակվում այնտեղ, խնդրել է Իլհամ Ալիևին ներում շնորհել իր որդուն։ 

Երեկ հաղորդվել էր, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի կայացրած որոշման համաձայն` Ալեքսանդր Լապշինին կհանձնեն Ադրբեջանին, որտեղ նրան քրեական պատասխանատվության կենթարկեն «պետությունների դեմ հրապարակային կոչեր» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում» հոդվածներով:

Ալեքսանդր Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ ու իր բլոգում պատմել այդ ուղևորության մասին, քննադատաբար արտահայտվել Ադրբեջանի ղեկավարության մասին։ Այնուհետև նա մեկնել էր Բելառուս, որտեղ նրան կալանավորել էին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին