Կարևոր իրադարձություններ

«Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, որ փող աշխատի». Արամ Սարգսյան (տեսանյութ)

21 Հունվար, 2017 16:53
«Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, որ փող աշխատի». Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ելք» դաշինքի առաջին համաժողովին առաջինը ելույթ ունեցավ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ներկաներին փոխանցեց իր մոր, Գրետա մայրիկի օրհնությունը: Արամ Սարգսյանը նշեց, թե այս ընտրություններին ինչ պետք է չանեին, անելու են: «Անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների է նշանակել, ու վստահ է, որ վարչական ռեսուսրի և փողի ուժով կհասնեն հաղթանակի. «Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, որ փող աշխատի»: Ապա ավելացրեց թե իշխանության հույսը եթե նախկինում մեռած հոգիներին բերման ենթարկելն էր, կամ բացակաների փոխարեն ավտոբուսներին մարդիկ բերելով ընտրություններ անցկացնելը, հիմա արդեն հույսը դրել են աղքատության շեմին հասնող քաղաքացիների ձայնը գնելուն՝ 10 000, 20 000, եթե պետք լինի՝ նաև 50 000 դրամով: Արամ Սարգսյանը դիմելով ընտրակաշառքով ընտրողներին, ասաց՝ իմացեք քվեարկությունը գաղտնի է, ոչ մեկ չի կարող հսկել, իսկ քաղաքացիական գիտակցություն ունեցողներին դիմելով՝ նշեց, թե «Ելքի» հույսը նրանց վրա է: 

«Ձեզ վրա է մեր հույսը, ձեզ եմ խնդրում ակտիվ մասնակցեք փոփոխությանը, մեզ հետ միասին պայքարեք ու վստահեք, մենք նույնքան անկեղծ ենք, այդ ներուժը արկածախնդրության չտանելով արդյունքներ կապահովենք»,-ասաց նա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին