Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

21 Հունվար, 2017 16:29
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Վերադարձ»- ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է:

Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:

Կարևորելով ցուցահանդեսի կազմակերպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պատգամավորին և մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ:

Արագած Ախոյանը երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության և ջերմ խոսքերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին