Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ելույթը «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ (տեսանյութ)

21 Հունվար, 2017 16:15
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Ելք»  դաշինքի համաժողովի  ժամանակ (տեսանյութ)

«Ելք» դաշինքի առաջին համաժողովին Աժ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ ուրախ է, քանի որ ի հեճուկս տարաձայնությունների և  բարդությունների կարողացան կանգնել միմյանց կողքին՝  հանուն Հայաստանի Հանրապետության: «Ես հպարտ եմ  «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ:  Առաջիկա մեր կարևորագույն խնդիրն ԱԺ ընտրություններն են և հարց է հնչում, թե ինչպիսի՞ն են մեր շանսերը այդ ընտրություններում: Մենք այսօր պետք է շատ հստակ և բարձր ասենք, որ ՀՀ ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք Հայաստանի Հանրապետությունում հարյուր հազարավոր կողմնակիցներ ունենք և դուք բոլորդ գիտեք այդ մասին: Մենք համախոհներ ունենք Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Հրազդանի ամեն փողոցում, շենքում, թաղում»,- ասաց Փաշինյանը: «Մեր խնդիրն է, որ մեր համախոհներին, Հայաստանի ժողովրդին, օգենք, որ իրենք հասկանան՝  չկա ավելի զորեղ ուժ, քան՝ իրենք և իրենց քաղաքական կամքը, ընտրությունը: Մենք այստեղ ենք՝ որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու ՀՀ քաղաքացիների կայացրած այն որոշումը, որոնք նրանք կընտրեն՝ այն ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է ժամանակը ՀՀ քաղաքացիներին ցույց տալու.  «Եկել է ժամանակը՝ փակելու կոռումպացված  Հայաստանի էջը և բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը՝  փակելու խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջը և բացելու՝ քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը՝ փակելու խմբապետական Հայաստանի էջը և բացելու՝ Հայաստանի հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին