Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջում է ձերբակալել Պան Գի Մունի եղբորը

21 Հունվար, 2017 15:24
ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջում է ձերբակալել Պան Գի Մունի եղբորը

ԱՄՆ կառավարությունը պահանջել է Հարավային Կորեայից կալանավորել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Պան Գի Մունի եղբորը: Պան Գի Սանը եղել է հարավկորեական Keangnam Enterprises Co Ltd շինարարական ընկերության նախկին խորհրդականներից մեկը: ԱՄՆ իշխանությունները նախորդ աբաթ նրան մեղադրել են կաշառակերության համար: Նույն հանցանքը կատարելու համար մեղադրվում է նաև նրանց զարմիկը՝ Պան Չու Խյոն: Ըստ դատարանի, նրանք պատոնատար անձանց են կաշառել:


Գործարքը կապված է Վիետնամում 800 մլն դոլարով անշարժ գույքի վաճառքի հետ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի զարմիկն աշխատում է որպես անշարժ գույքի առևտրի գործակալ Նյու Յորքում:

 

Լրահոս

Դիտել ավելին