Կարևոր իրադարձություններ

Ջենիֆեր Լոպեսը Դրեյքին ծանոթացրել է իր երեխաների հետ

21 Հունվար, 2017 15:18
Ջենիֆեր Լոպեսը Դրեյքին ծանոթացրել է իր երեխաների հետ

Ջենիֆեր Լոպեսի և  Դրեյքի հարաբերությունները նոր փուլում են: Oրերս նա կազմակերպել է Դրեյքի և  երկվորյակներ Էմմայի և Մաքսիմիլիանի հանդիպումը: Ասում են, որ Դրեյքը շատ է դուր եկել   երեխաներին: Նրանք միանգամից ընդհանուր լեզու են գտել:

Այս լուրը հայտնի դառնալուց հետո Լոպեսի երկրպագուներն սկսել են խոսել այն մասին, որ շուտով  «աստղային  հարսանիք» է կայանալու:  Ամեն ինչից երևում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու  Դրեյքը իրար սիրում են:

Աստղերն այնքան էլ վաղուց չէ, ինչ հանդիպում են, սակայն գրեթե միշտ միասին են: Նրանց սիրային կապի  մասին սկսեցին խոսել, երբ  Լոպեսը     «Instagram»- ում հրապարակեց իր և Դրեյքի լուսանկարը, որտեղ  Դրեյքը  քնքշորեն գրկել  է Ջենիֆերին:

 

Լրահոս

Դիտել ավելին