Կարևոր իրադարձություններ

Մաքրեք արյունն ալոէ վերայի և արքայախնձորի հյութի միջոցով

21 Հունվար, 2017 15:03
Մաքրեք արյունն ալոէ վերայի և արքայախնձորի հյութի միջոցով

Ամբողջ աշխարհում ալոէ վերան համարվում է հնագույն բուժիչ բույս և բնական հակաբիոտիկ:

Ալոէի հյութը կարող է բուժել ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին խնդիրները:

Այն մաքրում է արյունը, նվազեցնում է բորբոքումները, հանգստացնում է արթրիտի ցավը, կանխարգելում է երիկամային քարերի առաջացումը, նվազեցնում է խոլեստերինի բարձր մակարդակը, կանխարգելում է կաթնախտը (молочница), բարձրացնում է ֆիզիկական դիմադրողականությունը, ամրացնում է սրտանոթային համակարգը:

Այն նաև հանգստացնում է խոցերը, թութքը, գաստրիտը, կոլիտը, աղիքային բորբոքումները:

Ալոեի հյութն օգնում է օրգանիզմին հաղթահարել թուլությունը, հոգնածությունը, ինչպես նաև՝ բարձրացնում է վիտամինների, հանքանյութերի և ֆերմենտների արդյունավետությունը:

Ձեզ ենք ներկայացնում ալոէ վերայի գելով հյութ, որը կմաքրի արյունը:

Բաղադրություն

  • 2 բաժակ արքայախնձորի հյութ
  • 2 ճ/գ ալոէի հյութ
  • 3 տերև անանուխ
  • 1 լայմ
  • Կես բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Ալոէ վերայի տերևը կիսեք, հանեք միջի հյութը: 2 ճ/գ հյութը խառնեք լայմի հյութով և ջրով, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ամբողջը խառնեք մեկ բաժակ արքայախնձորի հյութով, ավելացրեք անանուխի տերևներն ու վայելեք համեղ և օգտակար հյութը:

 

Լրահոս

Դիտել ավելին