Կարևոր իրադարձություններ

«Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ». դերասան Հայկ Մարության

21 Հունվար, 2017 14:54
«Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ». դերասան Հայկ Մարության

Դերասան Հայկ Մարությանն այսօր՝ հունվարի 21-ին ներկա էր գտնվում «Ելք» դաշինքի համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջունում է երեք կուսակցությունների դաշինքը:

«Դաշինքում լավ ընկերներ ունեմ և ողջունում եմ այս դաշինքը, ինչպես ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ-ն կարող է բերել բալանսի: Միայն այն դեպքում ժողովրդավարական որոշումներ կունենանք, եթե որոշումները միանձնյա չընդունվեն: Կարծում եմ՝ «Ելք»-ը կարող է ԱԺ-ում ապահովել այդ բալանսը», - ասաց Մարությանը: 

Նա նշեց, որ չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել,  այլ նախընտրում է որպես հասարակ քաղաքացի՝ մասնակցել գործընթացներին: Հարցին, թե հնարավո՞ր է ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում, ասաց. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում: Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ խոսել»:

«Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ, բայց երբ զգամ, որ իմ անելիքներն ԱԺ-ում ավելի մեծ կլինեն, քան ԱԺ-ից դուրս, նման քայլեր կանեմ, բայց հիմա զգում եմ, որ ՀՀ քաղաքացիների համար ԱԺ-ից դուրս կարող եմ քայլեր անել»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին