Կարևոր իրադարձություններ

Այն շրջանակը ում հետ համագործակցում է Սեյրան Օհանյանը հաջողության հասնելն անհնար է. Արամ Սարգսյան

21 Հունվար, 2017 14:28
Այն շրջանակը ում հետ համագործակցում է Սեյրան Օհանյանը հաջողության հասնելն անհնար է. Արամ Սարգսյան

«Երբ հաղթենք, այդ ժամանակ էլ կսկսենք մտածել՝ ո՞վ է դառնում վարչապետ, ով՝ Աժ նախագահ, կամ նախագահ ով է նախարար դառնալու և այլն: Ես մշտապես մտածել եմ, որ մեր երկիրը պետք է ոչ թե մի մարդ ղեկավարի, այլ պետք է լինի խումբ մեր նման, որոնք պետք է հավաքվեն գիշեր-ցերեկ կռվեն, բայց կարողանան ընդհանուր հայտարարի գալ»,- այս մասին «Ելք» դաշինիքի անդրանիկ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից ձևավորված դաշինքն, Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար երկու կուսակցությունները նոր են և նա ճանաչում է Վարդան Օսկանյանին ու Սեյրան Օհանյանին. «Ես շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան զինվորին, որպես զինվոր՝ հրաշալի օրինակ է, արցախյան պատերազմին տված իր ներդրումով, ջանքերով, առողջությամբ: Մարդ, որը վիրավորվելուց մեկ ամիս հետո հետ  է վերադառնում դիրքեր, այդ մարդը  արժանի է  հերոսության: Նա իմ եղբորից հետո հարազատի նման է վերաբերվել իմ ծնողներին ու իմ ընտանիքի անդամներին, բայց ես բացարձակապես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին: Ես չգիտեմ ինչ նպատակներով է ինքը քաղաքական դաշտ մտնում: Միայն ֆեյսբուքյան հայտարարությունները բավարար չեն հետևություն անելու, թե ինչ ուղի, ինչ ճանապարհ է ինքը ուզում տեսնի:  Սկիզբը, որը Սեյրան Օհանյանը դրեց, այն կուսակցություններն ու շրջանակը ում հետ փորձում է համագործակցել այնքան էլ օգտակար չի, շատ ծանր շրջանակ է, և դրա միջոցով հաջողության հասնելը անհնարին է»,- ասաց Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին