Կարևոր իրադարձություններ

Յանուզայ. Պոգբան ցանկանում է, որ նրա հետ խաղամ Մանչեսթեր Յունայթեդում

21 Հունվար, 2017 14:24
Յանուզայ. Պոգբան ցանկանում է, որ նրա հետ խաղամ Մանչեսթեր Յունայթեդում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով վարձավճարով հանդես է գալիս «Սանդերլենդում», պատմել է, որ մանչեսթերցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան իր լավ ընկերն է:

«Պոլը մեծագույն ֆուտբոլիստ է: Կարիերայի սկզբում նա այլ ճանապարհ էր ընտրել, սակայն միևնույնն է դարձավ հաջողակ ֆուտբոլիստ և հետ վերադարձավ: Նա իմ լավ ընկերն է: «Մանչեսթեր Յունայթեդում» միշտ միասին էինք: Նա ինձ եղբոր նման է:

Պոլը ցանկանում է, որ նրա հետ խաղամ նույն թիմում, սակայն այժմ «Սանդերլենդի» ֆուտբոլիստ եմ և պետք է անեմ այն, ինչ օգտակար է ակումբի համար: Իհարկե, նպատակս է մանչեսթերցիների կազմում հանդես գալը, սակայն պետք է տեսնեմ, թե ինչ տարբերակներ կան: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում»,- Յանուզայի խոսքը մեջբերում է «The Sun»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին