Կարևոր իրադարձություններ

«Իրապես կա՞ ելք այս իրավիճակից». Էդմոն Մարուքյան

21 Հունվար, 2017 13:51
«Իրապես կա՞ ելք այս իրավիճակից». Էդմոն Մարուքյան

 «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «Ելքի» առաջին համաժողովին սկսեց իր ելույթը, թե ինչպես էր իրեն հաջողվել կայանել մեքենան, դիմացի ՀՀԿ գրասենյակի մոտ և որտեղի աշխատակիցը իմանալով «Ելքի» մասին, զարմացել էր. «Բոլորը մուտք են փնտրում, դուք ե՞լք եք փնտրում, այ ախպեր ջան»:


Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդուհանդերձ վստահ է, որ հազարավոր քաղաքացիներ այս օրերին ելք են փնտրում: Նա դիմելով ներկաներին՝ հարցրեց. «Իրապես կա՞ ելք այս իրավիճակից»: Ծափողջյուներով ու այո բացականչություններով հաստատեցին:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Ելքի» գործողությունները, ծրագրերն իրենք կվերածեն խաղաղ իշխանափոխության: Ըստ նրա՝ իշխանությունները, Կառավարությունը Հայաստանը դարձրել են «դիսկոմֆորտների երկիր», որտեղ քաղաքացին պետք է անընդհատ անհանգիստ լինի, որ օր ու արև չտան: Ըստ նրա՝ այդ փակ իրավիճակից առաջարկում են՝ ելք:
 
«Ելքը» ապագայի դաշինք, այսօր են լավ ուզում մարդիկ ապրել, իսկ «Ելքը»  ճանապարհը ցույց  է տալիս: Բոլորն ասում են՝ հաղթելու ենք՝ ես ասում եմ՝ կըրիլ տենք»,-եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին