Կարևոր իրադարձություններ

Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում Միացյալ Նահանգների բոլոր դեսպաններին

21 Հունվար, 2017 13:37
Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում Միացյալ Նահանգների բոլոր դեսպաններին

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում Միացյալ Նահանգների բոլոր դեսպաններին, հայտնում է The Independent-ը՝ հավելելով, որ այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռևս չեն արվել:


Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը պահանջել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոր դեսպանների նշանակումը երկարատև գործընթաց է, որով զբաղվելու է Կոնգրեսը:


Նախապես հայտնի է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվելու Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետ Նիքի Հեյլեյը, Իսրայելում՝ փաստաբան Դևիդ Ֆրիդմանը, Չինաստանում՝ Այովայի նահանգապետ Թերի Բրանսթադը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին