Կարևոր իրադարձություններ

«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանն ամբիոնի մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին

21 Հունվար, 2017 13:35
«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանն ամբիոնի մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին

«Ելք» դաշինքի այսօր մեկնարակած համաժողովին դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանն ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին:

«Հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի, ուրեմն երկաթե շերեփը  ուժեղ պետությունն է, բայց պետությունը գործիք է»,- հայտարարեց Հայկը:Ապա հարց ուղղեց դահլիճին՝ ի՞նչ է անում մարդը, որի ատամը ցավում է, որի համակարգիչը փչանում է, որի կատուն հիվանդանում է ու պատասխանեց, որ կատվին չի տանում փականագործի մոտ, համակարգիչը` անասնաբոււյժի մոտ, քանի որ մարդու համար թանկ են իր, կատուն, համակարգիչն  ու առողջությունը։

«Ինչու ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբուժը համակարգիչների հետ»,- ասաց նա, ինչը դահլիճի կողմից էլ ավելի բուռն ծափահարությունների արժանացավ:

 

Լրահոս

Դիտել ավելին