Կարևոր իրադարձություններ

«Ի՞նչն է Հայաստանում կոչվում քաղաքական գործունեություն»

21 Հունվար, 2017 13:19
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ի՞նչն է Հայաստանում կոչվում քաղաքական գործունեություն»

Արդեն որերորդ տեղեկությանն եմ հանդիպում, որ ներկայիս կարկառունները Ազգային ժողովում պատրաստվում են փոխարինվել իրենց որդիներով: Տարիքով չափահասացել է սերունդը և, ինչպես երևում է, ՀՀ 1917ի ընտրությունները կարկառուն հայրերի համար ՛՛կույսերին աշխարհիկ հասարակությանը ներկայացնող առաջին պարահանդեսի՛՛ գործառույթը պիտի կատարի: Մեր նախկին և ներկա վաստակաշատ պատգամավորական կորպուսի առավել օդիոզներն ամեն գնով ուզում են ԱԺում կլոնավորվել իրենց որդիներով և ոտ ու ձեռ ընկած նրանց տեղավորում են բոլոր հնարավոր ու նույնիսկ անհնար թվացող կուսակցական խմբերում: Վերջիններս էլ սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ իրենք քաղաքական նպատակներ ունեն: Չնայած դժվար է հավատալ, որ Հայաստանում կուսակցությունները երբեմն-երբեմն նաև քաղաքական նպատակներ ունեն, եթե իհարկե վերջնականապես չի հաստատվել, որ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով անձի հարստանալը և անձնական հարստությունը պաշտպանելը քաղաքական նպատակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին