Կարևոր իրադարձություններ

Ճանաչվածությունը նրան չի փոխել. կարծիքներ Հենրիխ Մխիթարյանի մասին

21 Հունվար, 2017 13:15
Ճանաչվածությունը նրան չի փոխել. կարծիքներ Հենրիխ Մխիթարյանի մասին
Այսօր՝ հունվարի 21-ին, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա դարձավ 28 տարեկան: 
 
Shabat.am-ն իր ընթերցողների համար առանձացրել է Հենրիխ Մխիթարյանի մասին կարծիքներ.
 
Մենք վեց տարեկանից ճանաչում ենք միմյանց։ Ֆուտբոլային առաջին քայլերը միասին ենք կատարել։ Այս տարիների ընթացքում Հենրիխն ընդհանրապես չի փոխվել, նա նույն մարդն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ ճանաչում ձեռք չէր բերել։ Հենրիխը մնացել է նույն համեստ, խելացի, ընկերասեր տղան։ Նա խաղադաշտում շատ ագրեսիվ ու չզիջող է, իսկ կյանքում՝ համեստ։
- Դավիթ Մանոյան
 
 
Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։ Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները։ Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս։ Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն։ Կարծում եմ՝ Հենրիխը սիրված անձնավորություն է։ Ցանկացած խաղի նա ցույց է տվել, որ ինքն առաջատար է։ Ցանկացած խաղի ժամանակ օգուտ է տվել թիմին, որպես առաջատար տարել է թիմին իր ետևից՝ թե խոսքերով, թե գործով։
- Սարգիս Հովսեփյան
 
 
Հենրիխը շատ հանգիստ բնավորության տեր մարդ է, կրթված է, հավասարակշռված, շատ ընկերասեր, մարդամոտ, ուրախ և հետաքրքիր։ Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել։ Փոքր տարիքում Հենոն շատ աշխատասեր էր և սովորելու մեծ ընդունակություն ուներ։ Կարելի է ասել՝ խաղադաշտում շատ էմոցիոնալ է, իսկ խաղադաշտից դուրս շատ հանգիստ ու հասարակ։ Նրա բնավորության գծերից մեկն այն է, որ ունի հաղթողի բնավորություն ու ամեն օր, ամեն ժամ սիրում է կատարելագործվել։ Հենրիխը միշտ ձգտում է խաղալ լավ ակումբներում և հույս ունեմ, որ օրերից մի օր նրան կտեսնենք ավելի լավ առաջնությունում, ինչպիսիք են Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները։ Իսկ Գերմանիայում նա միայն առաջընթաց է ապրում։ Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին։ Նա բոլոր խաղերում 100% նվիրվածությամբ է խաղացել։ 
- Արթուր Եդիգարյան
 
 
Հենոյին դեռ փոքր ժամանակվանից եմ ճանաչում։ Հետո եկավ Բարձրագույն խումբ։ Պատկերացրեք՝ ժամերով էր աճում որպես ֆուտբոլիստ։ Նա աշխատասեր է, իր գործում պրոֆեսիոնալ։ Ճանաչվածությունը նրան չի փոխել։ Նա շատ լավ տղա է, իսկ որպես ֆուտբոլիստ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսին է։ Որպես ֆուտբոլիստ Հենրիխը շատ աշխատասեր ու գրագետ է, իսկ խաղադաշտից դուրս կատակասեր է, անմիջական, կարևորն այն է, որ չի փոխվել, հետաքրքիր մարդ է, ում հետ չես ձանձրանա։ Աշխատասեր է, բարի, օրինակելի մարդ և ֆուտբոլիստ։
- Գևորգ Կասպարով
 
 
 
 
Նման ֆուտբոլիստը իսկական երազանք է։ Նրան մարզելուց հաճույք եմ ստանում։ Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել։ Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ է[43]։
- Թոմաս Տուխել
 
 
Հենրիխ Մխիթարյանը առաջնորդ է, և թիմում ոչ միայն առաջատար խաղացող է, այլ նաև՝ կոլեկտիվի հոգին:
- Վարուժան Սուքիասյան
 
 
Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», եւ ազգային հավաքականին: Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի: Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը եւ աչքի է ընկնում գոլային հոտառությամբ: Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է: Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում: Այնքան լավ է, երբ նա գնդակով է:
- Ժոզե Մոուրինյո
 
 
Հենրիխը «Բորուսիայում» է եղել երեք տարի։ Եթե անկեղծ լինենք, մեկնարկային երկու մրցաշրջանները նրա համար հեշտ չէին։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ում վստահություն է հարկավոր սեփական ուժերի հանդեպ։ Նրան անհրաժեշտ է անընդհատ խաղալ, ինքնահաստատվել ու ավելի լավը դառնալ։ «Բորուսիան» այն ժամանակ լավ չէր խաղում, ու հարմարվելը Հենրիխի համար հեշտ չէր։ Մխիթարյանը որոշակի խնդիրներ ուներ։ Սակայն նախորդ մրցաշրջանում նա անհավանական խաղ ցուցադրեց։ Հնարավոր է՝ նա նախորդ 2015-2016 մրցաշրջանում «Բորուսիայի» ամենակարեւոր խաղացողն էր։ Եթե նա այդկերպ շարունակի, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա։ Նրան մաղթում եմ լավագույնը
- Իլկայ Գյունդոգան
 
 
Հենրիխը խելացի որոշում էր կայացրել «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելիս, իսկ հետո Դորտմունդից՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա մի որակ ունի, որը չեմ տեսել ոչ մի այլ ֆուտբոլիստի մոտ: Նա կարողանում է արագացում կատարել արագացումից հետո: Երբ նա սկսում է վարել գնդակը, արագանում է, սակայն, երբ ինչ-որ մեկը փորձում է խլել այն, նա կարողանում է երկրորդ անգամ արագանալ: Այդ հատկանիշը Մխիթարյանին յուրահատուկ է դարձնում: Այդ տաղանդի շնորհիվ նրա դեմ շատ բարդ է պաշտպանվել, հատկապես՝ հակագրոհների ժամանակ:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին