Կարևոր իրադարձություններ

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

12 Հոկտեմբեր, 2015 09:57
Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1956 թվականին ծնված Ս.Խ.-ի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին