Կարևոր իրադարձություններ

Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարի և հրդեհի պատճառով զոհվել է 16 մարդ

21 Հունվար, 2017 13:02
 Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարի և հրդեհի պատճառով զոհվել է 16 մարդ

Իտալիական Վերոնայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարի և հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է «BBC»-ին։

Ըստ փրկարարների, զոհվածների մարմինները ամբողջությամբ այրվել են։ 39 մարդ վիրավորվել է։ Զոհերի թիվը և պատճառները դեռ ճշտվում են։

Ավտոբուսը, որ տեղափոխում էր հունգարացի 14-18 տարեկան դպրոցականների , բախվել է սյանը, ինչից հետո հրդեհ է սկսվել։ Դպրոցականները Հունգարիա էին վերադառնում Ֆրանսիայում անցկացրած արձակուրդներից հետո։

Նշվում է, որ ավտոբուսում եղել է մոտ 50 ուղևոր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին