Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները. «Ժողովուրդ»

21 Հունվար, 2017 08:30
Արարատի մարզում արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը՝ Գազի Հովո) որդին՝ Արթուր Ղազարյանը։ Վերջինս հիմա «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց ճշտել ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպությունից, սակայն այնտեղից ասացին, թե իրենք որևէ բանից տեղյակ չեն։ Մինչ այդ նշենք, որ Ղազարյանի որդիներն արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները, այս օրերին նրանք շատ ակտիվ կերպով հավաքագրում են ծանոթ-բարեկամ շրջապատի անձնագրերը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին