Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը

21 Հունվար, 2017 12:31
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը:

Նշված փոփոխություններով անցում է կատարվում խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման համակարգի: Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կողմից առաջարկված փոփոխությունները բաղկացած են 18 կետից:

Այս մասին  հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Սահմանադրական փոփոխությունների հաստատման խորհրդարանական գործընթացը սկսվել էր հունվարի 9-ից:

Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:

Ըստ հաստատված կարգի` Թուրքիայի նախագահի հաստատման համար նախատեսված է 15 օր, իսկ սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահի կողմից հաստատմանը հաջորդած 60-րդ օրվանից հետո ընկած առաջին կիրակի օրը:

Կառավարության խոսնակ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի խոսքով` հանրաքվեն նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին