Կարևոր իրադարձություններ

«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս». Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 28 տարեկան

21 Հունվար, 2017 12:16
«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս». Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 28 տարեկան
Այսօր՝ հունվարի 21-ին, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա դառնում է 28 տարեկան: Հենրիխը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում: Նա յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադառնում է Հայաստան, որտեղ էլ որոշում է ընտրել ֆուտբոլիստի կարիերան:
Shabat.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում տեղի ունեցածդեպքերն ու Մխիթարյանի խոսքերը. 
 
«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- մի առիթով ասել է ֆուտբոլիստը։
Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»: Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի: Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ: Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում: Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում: Հույս ունեմ: Առաջին քայլը նա կատարել է: Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»:
- Հենրիխ Մխիթարյան
 
2015 թվականի սեպտեմբերի 23-ին Հենրիխ Մխիթարյանը իր 100-րդ խաղն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Նոյեմբեր ամսվա դրությամբ Եվրոպայի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակում Մխիթարյանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 13 գոլով։ Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը համարվում են Բորուսիայի և Եվրոպայի լավագույն տրիոներից մեկը։ Նրանց բաձր արդյունավետության և փոխանցումների շնորհիվ «Բորուսիան» պարբերաբար հաղթանակներ է տանում։
«Շախտյոր»-ում իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը:«Բորուսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել, ու արդյունավետ փոխանցումներ կատարել: Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ: Եվ, փառք աստծո, կարող եմ լուծել այդ խնդիրները:Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ:
- Հենրիխ Մխիթարյան
 
 
Բորուսիայի 2015-2016 մրցաշրջանում 27–ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է թիմի 31 խաղին` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
 
Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում, և Միկին ուզում է օգտվել այդ հնարավորությունից: Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները նրան ասացին, որ կարող է հեռանալ այս ամառ, սակայն հիմա սկսեցին վախենալ սեփական երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ Մխիթարյանը պետք է մնա ևս մեկ սեզոն` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։ Սա վատ բիզնես է, նրանք Հումելսին տալիս են իրենց երդվյալ թշնամուն, սակայն միաժամանակ թույլ չեն տալիս Միկիին հեռանալ։ Այսպես չի լինի
- Մինո Ռայոլա
 
 Հունիսի 23-ին մի շարք հայկական լրատվամիջոցներ սկսեցին հաղորդել Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին` նշելով, որ անգլիական ակումբը համաձայնել է վճարել պահանջվող 40 մլն եվրոն, մինչդեռ «Բորուսիայի» համաձայնության մասին ոչ մի հստակ տեղեկատվություն չկար։ Ի վերջո հուլիսի 6-ին Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Տեղափոխությունից անմիջապես հետո Հենրիխն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ ուղղված «Բորուսիայի» երկրպագուներին։
 
Հարգելի ընկերներ: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել «Բորուսիայում» բոլորին՝ ղեկավարությունից մինչեւ մարզչական շտաբ, թիմակիցներիս ու երկրպագուներին՝ ցուցադրած սիրո ու աջակցության համար: Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք միասին կիսել ենք վերջին երեք տարիներին: Երբ վերադառնում եմ արմատներիս ու հորս ֆուտբոլային կարիերային, ապա ինձ սովորեցրել են ընդունել նոր մարտահրավերները: Պետք է կատարեմ այս քայլը եւ միանամ «Մանչեսթեր Յունայթեդին»: Շնորհակալություն լավ հուշերի համար: Դուք միշտ յուրահատուկ տեղ կունենաք իմ սրտում
- Հենրիխ Մխիթարյան
 
 Խաղաոճը
Մխիթարյանը հանդես է գալիս հարձակվողական ոճով կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերում։ Նա մասնագիտացել է հարձակվողների ետևից խաղում։ Դա նրան հնարավորություն է տալիս համատեղ աշխատել թիմակիցների հետ և՛ իր դիրքում, և՛ դիրքից դուրս։ «Կոտրելով» մրցակցի պաշտպանական շղթան, Հենրիխը հարձակվողների համար ստեղծում է ազատ տարածություն, ինչն իր հերթին բերում է գոլային բազում հնարավորությունների։ Նա գովասանքի է արժանացել իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։ Նա տիրապետում է բարդ և վտանգավոր հարվածների, պաշտպաններին ճարպկորեն շրջանցելու հնարքների և դեպի փոխացումը գնալու հրաշալի հմտությամբ:
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին