Կարևոր իրադարձություններ

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

21 Հունվար, 2017 11:37
Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 21-ին, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա դառնում է 28 տարեկան: Հենրիխը ծնվել է  ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում: Նա  յոթ տարեկանում  ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադառնում է Հայաստան, որտեղ էլ որոշում է ընտրել ֆուտբոլիստի կարիերան:

 «Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- մի առիթով ասել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ նա Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է և այժմ հանդես է գալիս անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին