Կարևոր իրադարձություններ

Լրագրողներին կոչ է արվել զերծ մնալ Թրամփի երդմնակալության արարողության մեկնաբանություններից

21 Հունվար, 2017 11:35
Լրագրողներին կոչ է արվել զերծ մնալ Թրամփի երդմնակալության արարողության մեկնաբանություններից

Չինաստանի իշխանություններն արգելել են ԶԼՄ-ներին հեռարձակել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Վեբ-կայքերին արգելվել է իրականացնել երդմնակալության ուղիղ հեռարձակում կամ ներկայացնել ֆոտոռեպորտաժ»,-պարբերականը հատված է մեջբերում հրահանգից, որի պատճենը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ։

Լրագրողներին կոչ է արվել նաև զերծ մնալ մեկնաբանություններից, ինչպես նաև բացասական բնույթի հայտարարություններից։

Հաղորդվում է, որ նման հրամաններ արձակվում են համաշխարհային մասշտաբի բոլոր խոշոր իրադարձություններից առաջ։ Շատ վերլուծաբաններ կապում են Պեկինի այդ քայլը Թրամփի ինքնության լուսաբանման հարցում Չինաստանի իշխանությունների անորոշության հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին