Կարևոր իրադարձություններ

Մեյի և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ. Telegraph

21 Հունվար, 2017 11:32
Մեյի և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ. Telegraph

Բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյը կարող է դառնալ օտարերկրյա պետության առաջին առաջնորդը, ում հետ կհանդիպի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ արդեն առաջիկա հինգշաբթին բրիտանացի վարչապետը ծրագրում է այցելել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ։ Ենթադրվում է, որ այցը կտևի մի քանի օր։ Ուղևորությունում խորհրդարանի անդամների մասնակցություն չի ծրագրվում։

Ինչպես սպասվում է՝ բանակցությունների առանցքային թեման կլինի երկկողմ առևտուրը, սակայն Մեյը մտադիր է նաև անդրադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրին։ Ինչպես հաստատում է պարբերականի զրուցակիցներից մեկը՝ Մեյը ցանկանում է հայտարարել Թրամփին, որ Բրիտանիան չի առարկում Ռուսաստանի հետ բաց երկխոսության դեմ, սակայն «այս փուլում չի կարելի վերբեռնել հարաբերությունները»։

Պատասխանելով առաջիկա այցի մասին հարցին՝ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ որևէ ամսաթիվ չի հաստատվել։

 

Լրահոս

Դիտել ավելին