Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապն աղոթել է, որպեսզի Թրամփն առաջնորդվի հոգևոր և բարոյական արժեքներով

21 Հունվար, 2017 11:05
Հռոմի պապն աղոթել է, որպեսզի  Թրամփն առաջնորդվի հոգևոր և բարոյական արժեքներով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աղոթում է այն բանի համար, որպեսզի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդվի իր գործունեությունում «հոգևոր և բարոյական արժեքներով, որոնք ձևավորել են ամերիկացի ժողովրդի պատմությունը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ուղերձում, որը քահանայապետը հղել է Թրամփին ուրբաթ՝ երդմնակալության առիթով, մատնանշվում է նաև ԱՄՆ-ի ներդրումը ողջ աշխարհում մարդկային արժանապատվության և ազատության խթանման գործում։

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը։ 1937 թվականից երդմնակալությունն անցկացվում է հունվարի 20-ին, ինչը նախատեսված է ԱՄՆ սահմանադրության 20-րդ ուղղմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին