Կարևոր իրադարձություններ

Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատ

21 Հունվար, 2017 10:42
Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատ

Մեքսիկայում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատի մանրակերտը։

Պատի վերևում տեղադրվել է թղթից պատրաստված Թրամփի խամաճիկը, իսկ պատը ներկվել է նրա դեմ ուղղված կարգախոսներով։

Ակցիան պատասխան է դարձել Թրամփի՝ պատ կառուցելու պլանին։

Թրամփի դեմ ակցիաներ են տեղի ունեցել նաև Մոնրեալում, որտեղ ցուցարարները ի նշան բողոքի՝ վառել են ԱՄՆ դրոշը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Թրամփին դեմ և կողմ ցույցեր են անցկացրել նաև Լոնդոնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին