Կարևոր իրադարձություններ

Արտաշատում տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

21 Հունվար, 2017 10:07
Արտաշատում  տանը  բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին:

Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ և հայտնաբերվել է 1931 թ. ծնված Շ. Դ.-ի մոխրացած դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին