Կարևոր իրադարձություններ

Առաջարկը Գարեգին Նուշիկյանի սրտով չի եղել. նա չի՞ մասնակցի ընտրություններին. «Ժամանակ»

21 Հունվար, 2017 09:52
Առաջարկը Գարեգին Նուշիկյանի սրտով չի եղել. նա չի՞ մասնակցի ընտրություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, դեռևս, չի որոշել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամուն առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:

Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ Նուշիկյանն ընդհանրապես չցանկանա մասնակցել ընտրություններին, թեև վերջինս առաջարկներ ունի ընդդիմադիր դաշտից։

Հայտնի է, որ նա միշտ ջերմ հարաբերությունների մեջ է եղել Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին