Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ

21 Հունվար, 2017 09:47
Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ

Հունվարի 20-ին եւ լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին