Կարևոր իրադարձություններ

Սարգսյան-Ծառուկյան զրույցն ավարտվել է առանց «կոնսենսուսի». «Հրապարակ»

21 Հունվար, 2017 09:45
Սարգսյան-Ծառուկյան զրույցն ավարտվել է առանց «կոնսենսուսի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրականում Սերժ Սարգսյանը մինչեւ վերջին պահը դեմ է եղել Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Նա մի քանի անձանց ներկայությամբ ասել է՝ եթե հետ եկավ, դա իմ դեմ ուղղված քայլ է լինելու։ Իսկ Ծառուկյանի հետ վերջին հանդիպման ժամանակ մեղմորեն հորդորել է չանել դա, ասելով՝ զբաղվիր սպորտով, բարեգործությամբ, գործ չունես քաղաքականության հետ։

Ծառուկյանն առարկել է՝ ասելով, որ 2013-ին չառաջադրվեց իրենց խնդրանքով, 2015-ին չպայքարեց, որ արյունահեղություն չլինի, հիմա ժողովուրդը եւ իր թիմը պահանջում են, որ հետ գա, ինչո՞ւ չգա։ Զրույցն ավարտվել է առանց «կոնսենսուսի» գալու։ Ծառուկյանի վերադարձը ծանր է տարել նաեւ վարչապետական թիմը։

 

«Ծառուկյան դաշինքի» ձեւավորվելը խառնել է նաեւ մյուս բոլորի ծրագրերը, գրեթե բոլոր թիմերում՝ եւ «Հայկական վերածնունդում», եւ «Ելքում», եւ ՀՅԴ-ում, էլ չենք խոսում ՀՀԿ-ի մասին, շոկային իրավիճակ է։ Ոչ միայն ընդհանուր տրամադրությունն է փոխվել, այլեւ ռեյտինգային թեկնածուների կազմն են սկսել վերանայել։

Եթե առաջ հույս կար, որ Հանրապետականը հրաժարվելու է «ձայն բերող», օդիոզ ֆիգուրներից, եւ ասպարեզ են բերվելու ընտրակեղծարարության փորձ չունեցող անձինք, ապա այժմ կարող է «դարձ ի շրջանս յուր» կատարվել, եւ նորից դիմեն լֆիկների ու շմայսների օգնությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին