Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. Սերժ Սարգսյանն այլ պլաններ ունի. «Հայկական ժամանակ»

21 Հունվար, 2017 09:27
Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. Սերժ Սարգսյանն այլ պլաններ ունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում եւ նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը: 

Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե հետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար: 

 

Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից եւ ԳՄ նիստերին քիչ է մասնակցում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին