Կարևոր իրադարձություններ

Ի՞նչը հանգեցրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ փակման որոշմանը. Մարմնավաճառներ են բերել. «Ժողովուրդ»

21 Հունվար, 2017 09:16
Ի՞նչը հանգեցրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ փակման որոշմանը. Մարմնավաճառներ են բերել. «Ժողովուրդ»

Կառավարության վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգ, որի արդյունքում հնարավոր է՝ փակվի կամ ամբողջությամբ վերափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձանց առաջադրվել էր մեղադրանք:

 

Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենեւին էլ հիվանդ չեն եղել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին