Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»

21 Հունվար, 2017 09:06
Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»
Երեկ փակ դռների ետեւում կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը, որին չեն մասնակցել ոչ հյուրեր, ոչ լրագրողներ։ Ժամանակին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն էր եւ համագումարներն էլ բաց էր անում, որոնք լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Վերջին շրջանում կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ ՀԺԿ ղեկավարությունը չափազանց քչախոս է դարձել։ Մենք տարիներ շարունակ փորձում ենք ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույց անել, ապարդյուն։ Երեկ նա վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
 
 «Հրապարակ»-ը տեղեկացավ նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ, որի բարեհաջող ավարտից հետո նրան, ըստ ամենայնի, կգրեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին