Կարևոր իրադարձություններ

Նոր մարզպետը հին մարզպետից խլեց նաև կուսակցական պաշտոնը. «Փաստ»

21 Հունվար, 2017 07:20
Նոր մարզպետը հին մարզպետից խլեց նաև կուսակցական պաշտոնը. «Փաստ»

Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պարզվում է, հակառակ իր հայտարարության, այնքան էլ իր կամքով չի հրաժեշտ տվել ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության ղեկավարի պաշտոնին: Ոչ վաղ անցյալում, ՀՀԿ համագումարին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նա պնդեց, որ շարունակում է ղեկավարել մարզային կառույցը և աշխատելու է հենց ՀՀԿ–ի համար:
Նրա հրաժարականը պահանջել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, ով պնդել է, որ չի կարող որևէ հաջողություն գրանցել մարզում, քանի դեռ Լիսկան այնտեղ լծակներ ու իշխանություն ունի:
Փաստի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ–ում դժգոհել է նման պահվածքից, և ասել, որ ինքը այս ընտրություններին մի կողմ է քաշվելու:
«Տեսնեմ ո՞նց եք Սյունիքում ձայն հավաքելու»,– սպառնացել է նախկին մարզպետը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին