Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

21 Հունվար, 2017 00:29
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հունվարի 20-ին, ժամը 22.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/8 շենքի 2-րդ մուտքում առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մոտակա գազի կարգավորիչ կայանից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: 

***

Հունվարի 20-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի (9-րդ հարկ) օդափոխիչ համակարգից սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակը:

***

Հունվարի 20-ին, ժամը 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 9-րդ զանգվածի թիվ 113 շենքի 6-րդ հարկի բնակարաններից ջրալցվում է 3-րդ հարկի 7-րդ և 4-րդ բնակարաններ. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Վիլնյուս-36» համատիրության աշխատակիցների հետ համատեղ նկուղից դադարեցրել են ջրի հոսքը:

 

Լրահոս

Դիտել ավելին