Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությանն առաջադրվել է 34 թեկնածու

20 Հունվար, 2017 23:13
Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությանն առաջադրվել է 34 թեկնածու

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրության և ՀՀ Փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության համար թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հունվարի 19-ին: Փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրության մասով առաջադրվել է 34 թեկնածու, իսկ ՀՀ Փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության մասով՝ 15:

Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 11-ին: Խորհուրդն ընտրվում է 4 տարի ժամկետով:

Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

Խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին: Խորհրդի անդամները,բացառությամբ խորհրդի նախագահի, վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից:

 

Միաժամանակ, Փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է Փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված փաստաբանը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ընտրող փաստաբան, կարող է իր ձայնը տալ առավելագույնը խորհրդի անդամի 12 թեկնածուների:

 

Լրահոս

Դիտել ավելին