Կարևոր իրադարձություններ

Արարատը Փյունիկի և Ալաշկերտի հետ ստուգողական հանդիպումներ կանցկացնի

20 Հունվար, 2017 22:13
Արարատը Փյունիկի և Ալաշկերտի հետ ստուգողական հանդիպումներ կանցկացնի

Երևանի «Արարատը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ձորաղբյուրի իր մարզաբազայում, առաջիկա օրերին ստուգողական հանդիպումներ է անցկացնելու, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հունվարի 24-ին` ժամը 14:00-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կմրցի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ:

Հունվարի 27-ին` նույն ժամին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Արարատը» կխաղա «Փյունիկի» հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին