Կարևոր իրադարձություններ

Կրծքագեղձի քաղցկեղ. օգտակար խորհուրդնոր

20 Հունվար, 2017 22:07
Կրծքագեղձի քաղցկեղ. օգտակար խորհուրդնոր

Կրծքագեղձի քաղցկեղ՝ կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն։
Ռիսկային գործոններն են՝ կրծքագեղձի չափսերի մեծացումը, ֆիզիկական ակտիվության անկումը, ալկոհոլի օգտագործումը, դաշտանադադարի ժամանակ կիրառվող հորմոնային փոխարինման թերապիան, իոնային ճառագայթումը, շատ փոքր տարիքում առաջացող դաշտանը, մեծ տարիքում երեխա ունենալը կամ ընդհանրապես չունենալը։Գոյություն ունի ավելի քան 18 ենթատեսակ։
Հիվանդության տարածվածության դեպքում կարող են առաջանալ նաև ոսկրերի ցավեր, ավշային հանգույցների ուռչվածություն, մաշկի դեղնություն։ Վիրահատմամբ զույգ կրծքագեղձերի հեռացումը համարվում է մեկ այլ կանխարգելիչ միջոցառում բարձր ռիսկային համարվող կանանց համար։ Գոյություն ունեն բուժման տարբեր եղանակներ։ Օրինակ՝վիրահատություն, ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, հորմոնային թերապիա, թիարխային թերապիա։ Վիրահատական միջամտությունը նույնպես տարբեր է, կարող է լինել, սկսած կրծքագեղձի հատվածի հեռացումից մինչև ամբողջ կրծքագեղձի հեռացումը։ Այն մարդկանց համար, ում մոտ քաղցկեղն արդեն տարածվել է նաև այլ օրգաններով, կիրառվող բուժական միջոցառումները հիմնականում ուղղված են լինում հիվանդի վիճակի լավացմանը։
Հիվանդության ընթացքն ու ու ելքը կախված են քաղցկեղի տեսակից, հիվանդությունների առկայությունից, հիվանդի տարիքից։
Ախտանշաններն են՝ կաթնագեղձում կոշտուկների, կույտերի առաջացումը, անութային հատվածներում ավշային հանգույցների կոշտացումը, ինչպես նաև կաթնագեղձերի անհամաչափությունը, կաթնապտուկի դիրքի, ձևի փոփոխությունը կամ շրջվելը, մաշկի կնճռոտումը։
Շաքարային դիաբետը նույնպես կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Картинки по запросу կրծքագեղձի

 

Картинки по запросу կրծքագեղձի 

 

Լրահոս

Դիտել ավելին