Կարևոր իրադարձություններ

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին խոստումն է տվել ամերիկացիներին

20 Հունվար, 2017 22:00
Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին խոստումն է տվել ամերիկացիներին

Երդմնակալությունից հետ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ հանցավորությունը, ավազակությունը և թմրանյութերն ամերիկացիների համար կյանքեր են արժենում և խոստացել, որ այդ «կոտորածը» կավարտվի այսօր։ ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է, որ իրենք կփոխանցեն իշխանությունը Վաշինգտոնից ժողովրդին և կսկսեն երկրի վերականգնումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր կենսակերպը չի պարտադրի այլ երկրների, սակայն ցանկանում է օրինակ լինել նրանց համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտպանել է այլ երկրների, սակայն չի պաշտպանել իր սեփական սահմանները։ Թրամփը խոստացել է լիովին վերացնել արմատական իսլամական ահաբեկչությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին