Կարևոր իրադարձություններ

Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ Օբամայի հետ թեյախմության

20 Հունվար, 2017 20:18
Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ Օբամայի հետ թեյախմության

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, Սպիտակ տուն են ժամանել՝ թեյելու Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ։ Այս մասին փոխանցում է The Washington Post-ը։

Հանդիպումն ընթանում է նստավայրի Երկնագույն կաբինետում՝ դռնփակ թեյախմության ձևաչափով։ Այդ արարողությունն ԱՄՆ-ում հանդիսանում է ավանդական՝ իշխանության փոխանցման ժամանակ։

Այնուհետև Թրամփն ու Օբաման իրենց կանանց և փոխնախագահների հետ կուղևորվեն Կապիտոլիում, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը։

 

Նոյեմբերի 8-ին ընտրություններում տարած հաղթանակից հետո Թրամփն ընդամենը մեկ անգամ է եղել Սպիտակ տանը։ Նոյեմբերի 10-ին նրան ընդունել էր Օբաման, ինչը համապատասխանում է ամերիկյան քաղաքական ավանդույթներին։

Օբաման կնոջ հետ դիմավորել է Դոնալդ և Մելանյա Թրամփերին նստավայրի մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին