Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու Սիրիան ստորագրել են համաձայնագիր Տարտուսում ռուսական բազայի ընդլայնման մասին

20 Հունվար, 2017 20:16
ՌԴ-ն ու Սիրիան ստորագրել են համաձայնագիր Տարտուսում ռուսական բազայի ընդլայնման մասին

Ռուսաստանն ու Սիրիան ստորագրել են համաձայնագիր՝ Տարտուսում 49 տարով ռուսական ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի տարածքի ընդլայնման մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ներկայիս համաձայնագիրը կգործի 49 տարի և ավտոմատ կերպով կերկարացվի հաջորդ 25-ամյա ժամանակաշրջանում, եթե կողմերից ոչ մեկը հերթական շրջանի ավարտից առաջ գրավոր ձևով չծանուցի մյուս կողմին դրա գործողության դադարեցման մտադրության մասին։

Ռուսաստանը Տարտուսում նյութատեխնիկական կետում կարող է միաժամանակ տեղակայել առավելագույնը 11 ռազմանավ։ Կետը Ռուսաստանին է հանձնվել անհատույց կիրառման նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին