Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերել ապրիլյան պատերազմի մասնակից ստեփանակերտցիների ընտանիքներին

20 Հունվար, 2017 19:33
Երևանի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերել ապրիլյան պատերազմի մասնակից ստեփանակերտցիների ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո  Վարդանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ստեփանակերտի քաղաքապատերանում հանդիպել են այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված   և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների   ընտանիքների անդամներն իրենց հերթին   երախտիքի խոսք են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար: 

Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա, մանկական հագուստ և այլ պարագաներ:
 

Լրահոս

Դիտել ավելին