Կարևոր իրադարձություններ

Օրվա ֆիլմը` «1+1»

20 Հունվար, 2017 18:40
Օրվա ֆիլմը` «1+1»

Օրվա ֆիլմը` «1+1» («Անձեռնմխելիները»):

Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին: Ֆրանսիական տրագիկոմեդիա՝ հիմնված իրական փաստերի վրա։ Գլխավոր դերակատարներն են Ֆրանսուա Կլյուզեն և Օմար Սին։ 

Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը. նա կոպիտ է, անտակտ։ Բայց հենց նրա բնական լինելն ու անմիջականությունն են գրավում Ֆիլիպին։ Տառապելով սեփական մարմնի անշարժականությունից՝ Ֆիլիպը ինչ-որ նոր բան է ցանկանում։ Դրիսը քաոս է բերում Ֆիլիպի շքեղ և խստաբարո պալատ, իսկ Ֆիլիպի կյանքը լցվում է արկածներով, անկեղծությամբ և բոլոր խնդիրների նկատմամբ թեթևությամբ։ Չնայած բարդ կյանքին՝ Դրիսը լավ մարդ է։ Նա և Ֆիլիպը ընկերանում են։

Ֆիլմի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին