Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է անրաժեշտ կրել բրեկետներ․ օգտակար խորհուրդներ

20 Հունվար, 2017 19:00
Ինչու՞ է անրաժեշտ կրել բրեկետներ․ օգտակար խորհուրդներ


Բրեկետները կամ բրեկետ-համակարգը փոքրիկ, բայց բավականին հնարամիտ ու խելացի մտածված հարմարանք է, որն ունակ է աստիճանաբար շտկել ատամնաշարը, ինչի շնորհիվ էլ ուղղվում ու շտկվում է ատամների կծվածքը: Բրեկետները ֆիքսվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամի ներքին կամ արտաքին մակերեսին: Երեխաների համար սովորաբար պատրաստում են և տեղադրում շարժական բրեկետներ, քանի որ նրանց կծվածքը շատ հեշտ է ուղղել, իսկ չափահասների ու մեծահասակների դեպքում, երբ կա արդեն լիարժեքորեն ձևավորված կծվածք, առաջանում են որոշակի դժվարություններ արագ ուղղման հետ կապված, ինչի պատճառով էլ չափահասներին ու մեծահասակներին տեղադրում են ոչ շարժական բրեկետներ:
Մեծահասակներին և չափահասներին բրեկետների տեղադրման ցուցումներ են հանդիսանում ատամի տեղաշարժման անհրաժեշտությունը, ոչ ճիշտ ծկթած ու աճած ատամների առկայությունը, ատամների միջև մեծ տարածությունը և այլն: Բրեկետներով բուժման տևողությունը կախված է օրթոդոնտիկ խնդրի լրջությունից: Որպես օրենք՝այն տևում է 1-2 տարի, երբեմն էլ՝ ավելի երկար: Ատամի առողջությունը նույնպես համարվում է ոչ պակաս կարևոր գործոն, ուստի բուժումը սկսելուց առաջ պետք է լուծել առկա բոլոր խնդիրները: 

Картинки по запросу breketner

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին