Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ պարտականություններ ունեն վստահված անձինք և ի՞նչ է նրանց արգելվում

20 Հունվար, 2017 15:50
Ի՞նչ պարտականություններ ունեն վստահված անձինք և ի՞նչ է նրանց արգելվում

Shabat.am-ը ներկայացնում է  առավել կարևորները, իսկ մյուս պարտականությունների և արգելքների մասին կարող եք ծանոթանալ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածներից:

Միաժամանակ, Ընտրական օրենգրքի 34-րդ, 41-րդ, 67-րդ հոդվածների համաձայն՝ վստահված անձինք ունեն նաև պարտականություններ, և կան գործողություններ, որոնք նրանց արգելված է անել.

 

  • Վստահված անձինք պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝  ընտրական հանձնաժողովի  նիստերին,  ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար;

  • Վստահված անձանց արգելվում է միաժամանակ լինել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ;

  • Վստահված անձին արգելված է քվեարկության խցիկում օգնել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին: Եթե ընտրողը դիմում է վստահված անձին, ապա նա պետք է ընտրողին ուղեկցի հանձնաժողովի նախագահի մոտ, որպեսզի ընտրողը հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի;

  • Վստահված անձինք իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ընտրականհանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, միջամտելու քվեարկության ընթացքին: 

 

Լրահոս

Դիտել ավելին