Կարևոր իրադարձություններ

«Հիմա հասկանում եմ՝ ինչի ա Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջ երկայնքով ծաղկեպսակների շարք»

20 Հունվար, 2017 14:20
Հեղինակ՝ SOS
«Հիմա հասկանում եմ՝ ինչի ա Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջ երկայնքով ծաղկեպսակների շարք»

Հիմա հասկանում եմ՝ ինչի ա Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջ երկայնքով ծաղկեպսակների շարք: Երեկ 00:50-ի սահմաններում, մառախուղին, մոտ 50-60 կմ/ժ արագությամբ ընթանալիս բախվեցինք ձնաթմբին ու 40մ «թռանք» ճանապարհի երթևեկելի մասից, որտեղ գտնվում էր ջարդուխուրդ եղած ևս մեկ մեքենա: Ճանապարհային ոչ մի նշան, որ պետք ա շրջանցել ճանապարհը, դուրս գալ հանդիպակաց շարք: Մոտակա գազալցակայանի աշխատակիցն ասաց, որ ժամը 12-ին էլեկտրասյան լույսերն անջատում են, խնայում են գումարը: Իսկ իբր որպես արգելապատնեշ դրած մաշված անվադողերը գողացել են ինչ-որ ջերմոցի աշխատողներ: Իհարկե, եթե ձնաթմբին հարվածի պահին ոտքերս չդնեի դիմապակու տակ ու գլխով չհարվածեի ծնկներիս, ոչ մի մաշված անվադող չէր օգնի: Բարեբախտաբար, ընկերոջս, ով ղեկին էր, նույնպես ոչինչ չի պատահել: Հասկանալի ա, որ մարդու կյանքն ու առողջությունը ձեզ համար նշանակություն չունի, բայց մեր վզին ևս 1.5 մլրդ դոլար արտաքին պարտք ավելացնելով գոնե անվտանգության մինիմալ պայմաններ ստեղծեք:

Հարգանքներով` Smog

Фото SOS.

 

 

Լրահոս

Դիտել ավելին