Կարևոր իրադարձություններ

Euro-ի մասնակից 24 թիմերից 16-ը հայտնի են

12 Հոկտեմբեր, 2015 09:54
Euro-ի մասնակից 24 թիմերից 16-ը հայտնի են

Որոշվել են Euro-2016-ի եզրափակիչ փուլի 16 մասնակիցները: Հիշեցնենք, որ ընտրական խմբերի 9 հաղթողներւ, խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած 9 թիմերն ու լավագույն 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը մրցաշարի եզրափակիչ փուլ են անցնում միանգամից: 3-րդ տեղերը զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆֆ 4 խաղերում որոշում են եզրափակիչ փուլի վերջին ուղեգրերի հարցը:

Կիրակնօրյա հանդիպումներ արդյունքում Euro-ի ուղեգրեր են նվաճել Գերմանիայի, Լեհաստանի, Ալբանիայի ու Ռումինիայի հավաքականները: ԱՎելի վաղ ուղեգրեր նվաճել էին Ֆրանիսյի հավաքականը՝ որպես առաջնության տանտեր, Իսլանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ուելսի, Իսպանիայի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ավստրիայի, Ւտալիայի ու Պորտուգալիայի թիմերը:

Ու արդեն հայտնի է, որ փլեյ-օֆֆ փուլի խաղերին միանշանակ կմասնակցեն Իռլանդիայի ու Դանիայի թիմերը:

 

Լրահոս

Դիտել ավելին