Կարևոր իրադարձություններ

Նյու Յորքում ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)

20 Հունվար, 2017 12:33
Նյու Յորքում ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)

Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Ցույցը տեղի է ունենում Հինգերորդ ավենյուի և Կենտրոնական այգու անկյունում՝ Trump Tower-ի շենքից ոչ հեռու։ Ականատեսների խոսքով՝ միտինգին հավաքվել է մի քանի հազար մասնակից։

Բողոքի ցույցին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեք Բոլդուինը, երգչուհի Շերն ու այլք։ 

Ավելի ուշ ոստիկանությունը փորձել է արցունքաբեր գազի միջոցով ցրել ցույցը:

Акция протеста против Д. Трампа в Нью-Йорке

Акция протеста против избрания Дональда Трампа. Архивное фото

 

Լրահոս

Դիտել ավելին