Կարևոր իրադարձություններ

«Հստակություն վաղուց կա». կընդգրկվի՞ գեներալ Մանվելը ՀՀԿ ցուցակում

20 Հունվար, 2017 12:03
«Հստակություն վաղուց կա». կընդգրկվի՞ գեներալ Մանվելը ՀՀԿ ցուցակում

«Ես խորհուրդ կտամ սպասել մինչև օրենքով սահմանված ժամկետը և կտնեսնեք՝ կընդգրկվի՞, թե՞ ոչ»,-ՀՀԿ ցուցակ ընդգրկվելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Shabat.am-ի հարցմանն ի պատասխան ասաց պատգամավորի օգնական Վարդան Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Գրիգորյանի մասնակցության հետ կապված դեռևս հստակություն չկա, Վարդանյանը պատասխանեց. «Հստակություն շատ վաղուց կա, ես էլ տեղյակ եմ, բայց նպատակահարմար չեմ գտնում ասել: Օրենքով սահմանված ժամկետներում կիմանաք»:

Հիշեցնենք, որ Հրապարակ թերթը գրում է. «Արդեն գիտեք, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չի տեսնում: Հետեւապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով»:

Իսկ մեկ այլ թերթի՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին