Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ ինքնասպանության փորձ կատարած աղջկա նկատմամբ բժշկի կողմից սեռակա ոտնձգության փորձի վերաբերյալ. «Իրավունք»

20 Հունվար, 2017 10:33
Նոր մանրամասներ ինքնասպանության փորձ կատարած աղջկա նկատմամբ բժշկի կողմից սեռակա ոտնձգության փորձի վերաբերյալ. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Մեծ աղմուկ է բարձրացել Կապանի բժշկական կենտրոնում արձանագրված պատմության շուրջ։ Հիշեցնենք, օրերս մեղադրանքներ հնչեցին, որ երիտասարդ աղջիկը, հիվանդանոց տեղափոխվելուց հետո, բժիշկ-անասթեզիոլոգի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Նշենք, որ ըստ լուրերի, 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո բուժօգնություն ստանալու նպատակով։ Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ հաջողվեց պարզել։ Մասնավորապես, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Ըստ աղբյուրի, բժիշկը հիվանդին կանչել է բժիշկների սենյակ և աղջկա կամքին հակառակ, փորձել Է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Սակայն 19-ամյա աղջիկը դիմադրություն Է ցույց տվել և դուրս վազել սենյակից։ Իսկ առավոտյան հաղորդում Է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Մենք փորձեցինք Կապան բկ-ի տնօրենից պարզաբանում ստանալ վերոհիշյալի վերաբերյալ, բայց մեզ Բկ-ից էլ ոչ մեկի հետ կապվել չհաջողվեց։ Իսկ Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ բկ-ն երեկվանից նոր տնօրենի պաշտոնակատար ունի և չի կարող պատասխանել իրենից առաջ կատարված դեպքերին վերաբերող հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին