Կարևոր իրադարձություններ

Պետական համակարգը չի կարողանում բացատրել գյուղատնտեսության ոլորտում ահռելի անկումը. «Հայկական ժամանակ»

20 Հունվար, 2017 10:31
Պետական համակարգը չի կարողանում բացատրել գյուղատնտեսության ոլորտում ահռելի անկումը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացատրել է նրանով, որ խաղողի բերքը 30 տոկոսով ցածր է եղել, քան նախորդ տարի: 

Այս մասին նա հայտարարել է երեկ լրագրողների հարցին ի պատասխան: Եթե փոխնախարարի հայտարարությունը վերածենք թվերի, ապա 2016 թվականին Հայաստանում խաղողի ողջ բերքը վերացել է: Խնդիրն այն է, որ գյուղոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը գումարային առումով կազմել է 106 միլիարդ դրամ: Եթե հաշվի առնենք, որ մեկ կիլոգրամ խաղողի գինը միջինը հաշվարկվում է 200 դրամ, ապա 106 միլիարդ դրամի նվազում արձանագրելու համար պետք է որ խաղողի բերքը նվազի 530 հազար տոննայով:

 

Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստացվում է առավելագույնը 300 հազար տոննա խաղող: Այլ կերպ ասած, զուտ թվաբանորեն փոխնախարարի պնդումը չի կարող տեղի ունենալ: Ի դեպ, Մակարյանը հայտարարել է,  թե խաղողի բերքը 30 տոկոսով է ցածր եղել նախորդ տարվա ցուցանիշից: Մի խոսքով, մեր ամբողջ պետական համակարգը չի կարողանում բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ 2016 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց ահռելի անկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին